Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 28-03-2022

Լրագրողները ևս մեկ զբոսանավ են հայտնաբերել, որը կարող է պատկանել Պուտինին

Polygon-Media-ի լրագրողները հետաքննություն են հրապարակել, պնդելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առնվազն վեց զբոսանավ ունի։ Դրանցից մեկը 32 մետրանոց «Նեգան» է՝ Լենինգրադի մարզում հանգստի և Ռուսաստանի հյուսիսում ճանապարհորդելու համար։
Լրագրողները պարզել են, որ «Նեգա» զբոսանավով Պուտինն այցելում է Լադոգա լճի Կոնեվեց կղզու վանք։ Նավը պատկանում է ընկերությունների խմբին, որը սպասարկում է Պուտինի հետ կապված բազմաթիվ օբյեկտներ: Դրանց թվում են Սելգրենի վիլլան, Իգորա հանգստավայրը և Կրասնոդարի երկրամասի Իդոկոպաս հրվանդանի վրա գտնվող պալատը։ Ընկերությունների այս խումբը վերահսկվում է «Ռոսիա» բանկի բաժնետերերի կողմից, որի հիմնական սեփականատերը նախագահի ընկեր Յուրի Կովալչուկն է։
«Նեգա» զբոսանավը կառուցվել է 2013 թվականի մայիսին։ Նավի վրա կարող են լինել տասը ուղևոր և անձնակազմի մինչև չորս անդամ: Նույն նախագծով զբոսանավ է օգտագործել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա «Ֆոտինիա» նավը գնահատվել է 11 մլն դոլար։ Լրագրողները ենթադրում են, որ «Նեգան» նույնքան արժե։ 2013 թվականի հունիսին զբոսանավը հայտարարագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներից Bawaria Group Ltd ընկերության կողմից:
2013 թվականի վերջին զբոսանավը լքել է Ռուսաստանը, իսկ 2014 թվականի ապրիլին այն կրկին մուտքագրվել է մաքսային տվյալների բազա՝ որպես ներմուծվող ապրանք։ Մատակարարը ֆիննական Kotka Yacht Store ընկերությունն է, որը զբաղվում է զբոսանավերի պահպանմամբ և սպասարկումով։
«Նեգան» ռադարներից անհետացել է 2021 թվականի աշնանը։ Նավի կայանման վերջին ֆիքսված վայրը Կրոնշտադտն է։ Այժմ նավը ծոցում չէ։ Հավանաբար, զբոսանավը վերանորոգվում է Ֆինլանդիայում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան