copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:15 12-09-2025

Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը քաղաքական որևէ կուսակցության չի պատկանել. NYT

Թայլեր Ռոբինսոնը, որը կասկածվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ, որևէ կուսակցության անդամ չի եղել և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցել ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների քվեարկությանը։

Այս մասին հայտնում է «New York Times» թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ 22-ամյա տղամարդը Յուտա նահանգի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել որպես անկուսակցական։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից, պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքը մահացու վնասվածք է ստացել Յուտա նահանգում զանգվածային միջոցառման ժամանակ։

Քըրքը դեմ էր Ուկրաինային տրամադրվող օգնությանը, Վլադիմիր Զելենսկուն անվանում էր խաղաղության խոչընդոտ և ԿՀՎ–ի խամաճիկ։ Նա նաև ընդգծում էր, որ Ղրիմը միշտ եղել է Ռուսաստանի մի մասը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը