copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:30 26-03-2022

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետը պարգևատրել է ոլորտի գործիչներին

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար:

«Ձեր ներկայացումների միջոցով դուք հանդիսատեսին փոխանցում եք ոչ միայն սեր ու ջերմություն, այլև ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն, կազմավորում նրանց աշխարհայացքը: Ցավոք, վերջին երեք տարիներն իրենց հետքը թողեցին նաև այս ոլորտում: Վստահեցնում եմ, որ համայնքն ամեն ինչ անելու է նոր ծրագրերով հանդես գալու և մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով»,- նշել է քաղաքապետը:

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, թատերարվեստի բնագավառում ներդրած զգալի ավանդի ու բարձր վարպետության համար Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Անուշ Սարգսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը և Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով:

Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից