Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 19:11 27-03-2022

Թատրոնը կյանքի հայելին է. Սունդուկյան թատրոնի դերասանները նշում են թատրոնի 100-ամյակը

Թատրոնի համաշխարհային օրվա և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է Սունդուկյան թատրոնի դերասանների հետ՝ դերասանների խնդիրների, սերիալներում նկարահանվելու առաջարկների, թատերասեր հասարակությանը դեպի թատրոն գրավելու մասին։

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը զրույցում ասաց, որ թատրոնը առաջին հերթին մարդկանց հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար է, քանի որ երբ գիտակցված են գալիս թատրոն, ստանում են իրենց հարցերի պատասխանները։ «Իրականում երեխաների պես են դերասանները, խեղճ են, լավ մենեջմենթ չի արվում։ Պահանջները փոխվել են. որ գնում էժանագին սերիալներում են նկարահանվում, ապրուստի համար են անում շատերը»,- ասաց նա։

Վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանն ասաց, որ թատրոնը կյանքի հայելին է, որը փորձում է ավելի շատ մեզ հարցեր տալ, քան պատասախաններ։ Դերասանի խոսքով՝ բարդ իրավիճակում, երբ ավելացավ համաճարակը, թատրոն այցելողների թիվը դրանից չքչացավ. «Մարդիկ ուզում են շփվել կենդանի արվեստի հետ, հիմնականում երիտասարդությունն է գալիս թատրոն, ինչն ինձ ոգևորում է, քանի որ բոլոր դեպքերում թատրոնը կյանքի շարժիչ ուժն է։ Մենք հիմա իսկապես ունենք շատ լավ, տաղանդավոր դերասաններ»։

Դերասան Դավիթ Գասպարյանի խոսքով՝ թատրոնը թարգմանում է կյանքը, որի նպատակը մարդկանց սրտում թաքնված հարցերի պատասխան գտնելն է։ Հայ դերասանները խնդիր ունեն ֆինանսապես գնահատված լինելու. «Պետության կողմից թատրոնը մոռացված է մի փոքր, մի քիչ ետին պլան է մղվել, բայց միևնույն է, մեզ համար. կարևորը պարզ ու մարդկային շփումն է թատրոնում ու հանդիսատեսի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում