Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:47 26-03-2022

Կարևոր է, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների. ԵՄ ներկայացուցիչ. ժողովուրդ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության հաստատման մասին, եւ որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ կազմակերպելու համար, ArmLur.am-ը մի քանի հարցեր է ուղղել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

«Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջեւ բանակցություններ վարել եւ հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին», -նշել է նա։

Դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, նա նշեց. «Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները»։

Հավելենք, որ այս հարցերը ԵՄ ներկայացուցչին ուղղվել է մինչև Արցախում մարտի 24-ից սկսված լարվածությունը»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը