copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 03-05-2023

Հայաստանը կարծում էր, որ Ադրբեջանը փոխզիջումների կգնա իր տարածքային ամբողջականության հարցում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը ոչ թե խաղաղություն էր ցանկանում, այլ՝ իրավիճակը սառեցնել և պահպանել ստատուս-քվոն»։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության ժամանակ։

Ալիևի պնդել է՝ Հայաստանում կարծում էին, որ կկարողանան օրինականացնել այսպես կոչված «օկուպացիան»։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարծում էր, որ Ադրբեջանը փոխզիջումների կգնար իր տարածքային ամբողջականության հարցում։

«Նրանք կարծում էին, որ իրենց միջազգային հովանավորները միշտ իրենց կողքին են լինելու և պայքարելու են իրենց համար։ Բայց դա սխալ հաշվարկված քայլ էր: Նրանք սխալվեցին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «երկարամյա օկուպացիան Հայաստանին որևէ առավելություն չի տվել»։ Նա պնդել է, որ Հայաստանը մեկուսացված էր տարածաշրջանային զարգացման գործընթացներից և «կորցրեց իսկապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը»։

Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը դասեր կքաղի անցյալից»։ Նա հայտնել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում փորձել է բացատրել, որ խաղաղության պայմանագիրն առաջին հերթին բխում է հենց Հայաստանի շահերից։ Նա հավելել է, որ հենց Ադրբեջանն է առաջարկել խաղաղության պայմանագիր ստորագրել։











Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում