copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:41 25-03-2022

Խաղաղությունը ժողովրդին մոլորեցնելու միջոց է՝ Բաքվին և Անկարային բավարարելու համար

Ադրբեջանը գազը փակում է Արցախում այն օրը, երբ Երևանը հայտարարում է, որ ընդունելի են Բաքվի առաջարկած հինգ կետերը խաղաղություն հաստատելու և հարաբերություններ ստեղծելու համար: Նման հլու-մնազանդ ենթարկվելուց և պատրաստակամ կամակատար ներկայանալուց հետո, տրամաբանական է, որ հակառակորդը պետք է մեղմվեր, ընդառաջ գար և հումանիտար աղետ չստեղծեր, քանի որ բավարարված է: Բայց չմոռանանք, որ դիմացդ թուրք է, որը ոչ տրամաբանության կանոններին է ենթարկվում, ոչ էլ բավարարվելու չափ ու կշիռն է ընկալելի համարում: Թուրքի տրամաբանությունը մարդկային տրամաբանության շրջանակից դուրս է, թուրքի բավարարվելը մարդկային բավարարվածության հակառակ կողմում է: Թուրքը չի տրամաբանում, թուրքը չի բավարարվում: Թուրքի ցինիզմն ու լկտիությունը զորավոր են մարդկայն ամեն մի հրեշավոր ընկալումից: Սա պետք է հիշեին և են Հայաստանի իշխանությունները՝ ականջներին օղ արած:

Հայաստանի վարչապետը բացեիբաց, անթաքույց և անկաշկանդ հայտարարում է, որ համաձայն է ադրբեջանական առաջարկներին ու պահանջներին: Սա նշանակում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է, ինչն այդ երկրի երազանքն է: Երազանքին հասած, շոշափելիորեն հույս ունեցող ադրբեջանական զինուժը նույն օրը գրավում է Ասկերանի շրջանի անպաշտպան Փառուխ գյուղը՝ առանց կրակոցի: Եվ գյուղը դատարկվում է հայերից: Ադրբեջանը չի թաքցնում, որ Արցախը հայաթափելու է: Երբ Հայաստանը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում, ինքն էլ այդպես է վարվում: Սա պատասխանն էր մեր վարչապետին և տրված հնարավորության օգտագործումը: Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ նպատակն է ցեղասպանություն իրագործել Արցախում և Հայաստանում: Այդքանից հետք հույս ունենք, թե խաղաղության պայմանագիր կստորագվրի: Դեռ տաք-տաք խոսում ենք, թե հակառակորդի սադրանքները մեզ չեն խանգարի, որ խաղաղության հասնենք: Իսկ Ադրբեջանը պատերազմի է հասնում: Դժվար չէ պատերազմում պարտված ժողովրդին խաղաղության տեսլականով մոլորեցնել, իսկ իրականում բավարարել Բաքվի և Անկարայի հրաշավոր պահանջները:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին