copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:35 28-09-2021

Թուրքիան գազի պահանջարկը բավարարելու միջոց է գտել

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Սև ծովում վերջերս հայտնաբերված «Սաքարիա» բնական գազի հանքավայրը կկարողանա ծածկել երկրի ներքին պահանջարկի գրեթե մեկ երրորդը: Դա տեղի կունենա, երբ մինչև 2027թ.-ը արտադրական հզորությունը հասնի իր գագաթնակետին, ասել է նա:

«Սաքարիա»-ն Սև ծովում հայտնաբերված ամենախոշոր հանքավայրն է, որի կորզվող պաշարները գնահատվում են մոտ 540 միլիարդ խորանարդ մետր գազ: Թուրքիան ծրագրում է սկզբնական փուլում՝ 2023թ.-ին, 3.5 միլիարդ խորանարդ մետր գազ արտադրել: Այնուհետև նախատեսվում է այդ ծավալը հասցնել տարեկան մոտ 15 միլիարդ խորանարդ մետրի՝ արդյունահանման մեկնարկից հետո չորս տարվա ընթացքում: Սա մոտավորապես այսօրվա ԵՄ արտադրության ընդհանուր ծավալի 25%-ն է: Ֆաթիհ Դոնմեզի խոսքով, Թուրքիան մտադիր չէ հանքավայրի շահագործմանը ներգրավել միջազգային նավթային ընկերությունների:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ այս հանքավայրի հայտնաբերումը կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսության համար, որը գնահատվում է 765 միլիարդ դոլար, գրում է Bloomberg-ը: Նա խոստացել է արտադրությունը սկսել 2023թ.-ին՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադրման հարյուրամյակին: Քաղաքական գործիչը նոր հանքավայրի հայտնաբերման մասին հայտարարել էր այս տարվա հունիսին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը