copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:17 23-03-2022

Դադարեք ռուսական ռազմական մեքենայի հովանավորները լինելուց. Զելենսկին՝ ֆրանսիացիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի տեսակապով ելույթ է ունեցել ֆրանսիական խորհրդարանի առջև՝ կոչ անելով ֆրանսիական ընկերություններին անհապաղ լքել Ռուսաստանը, ինչպես նաև խնդրել է Ֆրանսիային օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայով և ՀՕՊ համակարգերով։

Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ անդրադարձել է մեկ սարսափելի դեպքի. այս տարվա մարտի 9-ին ռուսական հրթիռը ոչնչացրել է Մարիուպոլի ծննդատունը։

«Ավելի ուշ Մոսկվայում կասեն, որ սա կա՛մ ազգայնականների սադրանք է, կա՛մ հարված է Ազովի շտաբին, որը քողարկվել է որպես քաղաքացիական օբյեկտ, սա կարևոր չէ։ Կարևոր է, որ Մարիուպոլում այն ​​ժամանակ փրկում էին փլատակների տակից դուրս բերված հղի կանանց և երեխաների։ Ծննդատանը գտնվող կանանցից մեկը, իմանալով, որ իր դեռևս չծնված երեխան մահացել է, բժիշկներից մահ էր խնդրում, քանի որ այլևս ապրելու իմաստ չէր տեսնում. այդ կինը մահացել է»:

Զելենսկին ֆրանսիացի պատգամավորներին և սենատորներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել հազարավոր զոհված ուկրաինացիների հիշատակը, ապա խոսել առանց պատերազմների աշխարհից, որի մասին երազում է. «Որպեսզի ոչ ոք երբեք ստիպված չլինի աղոթել մահվան համար: Որպեսզի մարդիկ ապրեն իրենց կյանքն ամբողջությամբ: Որպեսզի մարդկանց հրաժեշտ տան ոչ թե ռումբերի տակ, ոչ թե պատերազմում, այլ երբ ժամանակը գա: Միայն խաղաղությամբ, միայն արժանապատվությամբ, որովհետև պետք է այնպես ապրես, որ քեզ հարգեն, հիշեն և հրաժեշտ տան այնպես, ինչպես ողջ աշխարհը տեսավ՝ Ֆրանսիան հրաժեշտ տվեց մեծ Բելմոնդոյին»։

Այդ խաղաղությունը հնարավոր է, համոզված է Զելենսկին, միայն եթե հետագայում՝ պատերազմից հետո, աշխարհում հնարավոր լինի ստեղծել անվտանգության համակարգ, որտեղ իր առանցքային դերը կունենա նաև Ֆրանսիան։ Դրա համար նախ պետք է վերջ տալ պատերազմին, Փարիզը կարող է օգնել Կիևին այս հարցում, շարունակել է Ուկրաինայի նախագահը։

Խոսքը ոչ թե Ուկրաինայի երկինքը փակելու, այլ առաջին հերթին ուկրաինական բանակին զենքով՝ տանկերով, հակատանկային զենքերով, ավիացիայով, ՀՕՊ համակարգերով օգնելու մասին է։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև պատժամիջոցների ճնշման հետագա ուժեղացման մասին՝ «ամեն շաբաթ նոր պատժամիջոցների փաթեթ»։

Եվ ելույթի վերջում նա ֆրանսիական ընկերություններից պահանջել է հեռանալ ռուսական շուկայից։

«Renault, Auchan, Leroy Merlin և այլ ընկերությունները պետք է դադարեն ռուսական ռազմական մեքենայի հովանավորները լինելուց, երեխաների, կանանց սպանությունների հովանավորները լինելուց, բռնաբարությունների, ռուսական բանակի կողմից թալանի ու դիակապտությունների հովանավորները լինելուց: Բոլոր ընկերությունները պետք է մեկընդմիշտ հիշեն. արժեքներն ավելի կարևոր են, քան շահույթը, արյամբ ստացված շահույթը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից