copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:13 14-02-2022

Ուկրաինայում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ են տվել սննդի և տաք հագուստի պաշար ունենալ

Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին, երկրի տարածքում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ են տվել սննդի, ջրի և տաք հագուստի պաշար ունենալ։ Այս մասին հայտարարել է Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։
Նա պարզաբանել է, որ անցած մի քանի օրերն այդպես էլ սպասված դեէսկալացիայի չհանգեցրին։
«Ահա թե ինչու, մենք որոշեցինք թարմացնել ուղևորությունների հետ կապված մեր խորհուրդները։ Այժմ մենք ֆրանսիացի ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս հետաձգել «դեպի Ուկրաինա բոլոր ուղևորությունները» (և ոչ միայն «երկրորդական ուղևորությունները»):
Դեսպանը հորդորել է համաքաղաքացիներին պատրաստ պահել անձնական փաստաթղթերը, լինել զգոն, բայց չի հորդորել լքել Ուկրաինան։
«Մենք նաև խորհուրդ ենք տալիս գործնական նպատակներով համալրել ջրի, սննդի և տաք հագուստի պաշարները, նաև համոզվեք, որ ձեր ավտոմեքենայի բաքը լիքն է և նույնիսկ լրացուցիչ պաշար ունեցեք»,- ասել է դե Պոնսենը:
Ֆրանսիայի հյուպատոսական բաժինը շարունակում է աշխատանքը երկրում և այցելուներին կընդունի սովորական ռեժիմով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող