copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:35 19-03-2022

Ո՞ւմ օգտին է կատարվում սուբսիդավորումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Կառավարության՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստվում են նորից փոխել գյուղատնտեսությանն առնչվող մեխանիզմը, որը ներդրվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Մասնավորաբար, իշխանությունը պատրաստվում է վերադառնալ գյուղացիներին հատկացվող պարարտանյութերի սուբսիդավորման մեխանիզմին։

Ի դեպ, Փաշինյանն ու իր թիմը իշխանության գալուց հետո հայտարարում էին, թե ուղիղ սուբսիդավորման գործընթացն իր մեջ կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում և նպատակահարմար չէ այդ գործընթացը շարունակել։ Սակայն հիմա պարզվեց, որ նախկինում գործող մեխանիզմը ավելի լավն էր։ Սակայն, մասնագետների համոզմամբ, այս փոփոխությունն էլ «խելքը գլխին» չեն արել: Մասնավորաբար, սուբսիդավորման գումարը ստանալու է ոչ թե գյուղացին, այլ այն կազմակերպությունը, որն իրականացնելու է մատակարարումը: «Կառավարությունը կրկին ոչ թե գյուղացու մասին մտածեց, այլ մի խումբ ներկրողների, որոնք բիզնեսմեններ են, գյուղի հետ կապ չունեցող մարդիկ:

Պետք է պարարտանյութ ներկրեն, սուբսիդիաներ ստանան և բիզնես անեն: Բազմիցս ասել ենք, որ սուբսիդիա պետք է ստանա գյուղացին` մեկ հեկտարի հաշվարկով: Էկոնոմիկայի նախարարությունը` գյուղից հեռու մի խումբ մարդկանցով, համառորեն գնում է այլ ճանապարհով` սուբսիդավորում է սերմացու և պարարտանյութեր ներկրողներին, բանկերին, որոնք գյուղացիների սուբսիդիաներով հարստանում են: Այս ամենն արվում է գյուղացու գրպանը մտնելու համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ պարարտանյութի սուբսիդավորման այդ ծրագիրն իրականացնելու համար մատակարար կազմակերպության ընտրության համար որևէ մրցույթ չի հայտարարվել» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի