copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:41 16-03-2022

Ներքին Հանդում բնակիչները վախից գերեզմանոց չեն գնում

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում գնալ անգամ գերեզմանատուն։ Պատճառն այն է, որ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։ Գյուղացիները չեն կարողանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, խոշոր եղջերավոր կենդանիներին արոտավայրեր ուղարկել։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Oragir.news-ին հայտնեց, որ իրավիճակը չի փոխվել, թեպետ գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ էլ չկան. «Նրանց կողմից տեղադրված վրանները մեր մոտից չեն երևում։ Հիմա հանգիստ վիճակ է, այդ հարցերով զբաղվում են, էլ հարցեր մի տվեք»։

Հարցերից խուսափող վարչական ղեկավարին հիշեցրինք, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, բնակիչները գերեզմանոց չեն կարողանում գնալ, ինչպե՞ս է հանգիստ վիճակ իրենց մոտ, արձագանքեց. «Ադրբեջանցիները չեն արգելել գերեզմանոցներ գնալ, մարդիկ վախենում են, չեն գնում»։ Նա նաև նշեց, որ վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ գյուղից տարհանվածներ չկան, դպրոցն էլ գործում է։

Մինչ Ներքին Հանդի բնակիչները տագնապած են հակառակորդի առաջխաղացումից, մայրաքաղաքից պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը՝ ասելով, թե այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից