copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 15-03-2022

Ժամանակը կասի, ես չգիտեմ․ Մելիքսեթ Պողոսյան․ Հրապարակ

Նեղվե՞լ եք, որ Ձեզ՝ պատերազմով անցած հրամանատարիդ, ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ փոխարինելով վարչապետի անհայտ օգնականով․ «Հրապարակը» հարցրել է Մելիքսեթ Պողոսյանին։
Զանգի պահին նա շտապել է մարզպետարան՝ նոր մարզպետի ներկայացման արարողակարգին։ «Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում՝ պաշտոնի լինես, պաշտոնի չլինես։ Ես, սիրելով իմ պետությունը, իմ երկիրն ու ժողովուրդը, միշտ դժվար դաշտում եմ հայտնվել, դուք իմ կենսագրությունն իմանալով՝ էդ հարցը չպիտի տայիք»,-պատասխանել է Պողոսյանը։

«Փաստորեն, իշխանությունը չհարգեց Ձեր կենսագրությունը։ «Եկեք ուրիշ բաներ չխոսենք, իմ տեսակը դա է, ես մինչեւ վերջին շունչ կարողանամ, օգնելու եմ էլի։

Իսկ ինքն էլ գլուխ կհանի, ինձնից երիտասարդ ա»։ Դուք է՞լ եք կարծում, որ երիտասարդ լինելն առավելություն է։ «Դե, ժամանակը ցույց կտա, մենք ասենք իրեն առողջություն, հաջողություն, որ կարողանա էս հոգսերը տանի փառքով-պատվով»։

Իսկ ճի՞շտ է, որ նշանակվելու եք պաշտպանության նախարարի խորհրդական։ «Հլա ես որոշում չեմ կայացրել, բուժվելու խնդիր ունեմ, կորոշենք, կծառայենք։ Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք»։

Բայց այս իշխանություններին կարծես պատերազմ անցած մարդիկ պետք չեն, տեսեք՝ 3 մարզպետներ, որոնք կռվով անցել էին, ազատվեցին՝ Ռազմիկ Պետրոսյանը, Դուք, Ռազմիկ Թեւոնյանը։ Համաձայն չե՞ք։ «Ժամանակը կասի, ես չգիտեմ» »,- մեջբերելով նախկին մարզպետի խոսքերը՝ գրել է «Հրապարակ» օրաթերթը մարտի 15-ի համարում։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը