copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:58 15-09-2022

«Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»․ Մելիքսեթ Պողոսյանը՝ դիրքային փոփոխությունների մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը նաեւ դիրքային կորուստներ ունի թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածում։ Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի պատասխանատու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց Իշխանասարի հատվածում դիրքային փոփոխությունների մասին լուրերը: «Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե մասնավորապես խոսքն ինչ ծավալների դիրքային փոփոխության մասին է, պատասխանեց․ «Ես հիմա չեմ կարող Ձեզ ասել»։ Նախկին զինվորականն ասաց նաեւ, որ պատերազմի տեւողությունը կախված է այն բանից, թե ազգը որքան պառակտված կմնա։ «Եթե այս վիճակը երկար շարունակվի, պատերազմն էլ երկար կձգվի, սա ազգային պայքար է, պետք է բոլորս միասին լինենք, երբ միասին չենք եղել, միշտ էլ հակառակորդն այդ առիթից օգտվել է»,- ասաց Պողոսյանը` չմանրամասնելով, թե ով է պառակտել ազգը: Իսկ ինչպե՞ս պետք է միավորվենք։
«Հայրենական պատերազմը ո՞նց է եղել` ընտանիքում բոլորն են մասնակցել, մեկը գուլպա է գործել, մեկը ջուրն է տարել, մեկը կռվել է, երբ հասնենք էդ մակարդակին, հաջողություն կունենանք»։ Արդյոք չպե՞տք է ռազմական դրություն հայտարարվի, եւ մոբիլիզացիա իրականացվի։ «Հարցրեք խնդիրը կատարողին, նա կիմանա»: Ձեր կարծիքո՞վ։ «Կարծում եմ՝ չկա»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը