copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:58 12-03-2022

Սահմանադրական փոփոխությունները առաջ չեն գնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհուրդը մի քանի լուրջ սահմանադրագետների է դիմել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկվեն փորձագետի կարգավիճակում, սակայն կտրուկ մերժում են ստացել: Կառավարության կուլիսներում խոսում են, որ, ըստ էության, ոչ մի լուրջ սահմանադրագետ չի ցանկացել մաս կազմել այդ գործընթացին: Հիմա էլ, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով համապատասխան կայքին ուղարկել առաջարկներ: Նույնիսկ ձևանմուշ են ստեղծել։ Սա դարձել է շատ իրավաբանների ոչ միայն քննադատության, այլև ծաղրի առարկան: Բանն այն է, որ առաջարկությունների համար պետք է որևէ նախնական նախագիծ լինի, իսկ այդպիսի փաստաթուղթ, կարծես, չի էլ նշմարվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ