copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:32 03-02-2023

Բանակում փոփոխությունները պետք է նման լինեն շախմատային խաղի․ պետք է զարգացնել խաղը, նոր խաղաքարերերով խաղալ, առաջ գնալ․ Կարեն Հովհաննիսյան

Օրերս հայտնի դարձավ, որ իր Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, իսկ Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։

Անդրադառնալով այս նշանակումներին՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Գյոզալյանն այն սպաներից կամ ռազմական գործիչներից է, որ անցել է հայկական ռազմական դպրոցը, բայց նա նաև միջազգային փորձն ուսումնասիրած սպա է։ «Երբ ուսումնասիրում ենք նրա անցած ուղին՝ սկսած Մատաղիսից, ապա ակնհայտ է դառնում, որ որևէ զորամասում, որտեղ նա եղել է, իր օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է եղել։ Բացի այդ՝ նաև նրա կազմակերպչական ունակությունները խոսում են նրա մասին, որ ինքը կարող է իր առջև դրված խնդիրները պատվով լուծել»։

Անդրադառնալով ԳագիկՊողոսյանին՝ նա նշեց, որ անձնապես ծանոթ չէ, սակայն ընդգծեց, որ, առհասարակ, առկա իրավիճակում չպետք է լինեն երկարաժամկետ պաշտոնավարումներ, հատկապես, ռազմական ոլորտում, քանի որ դա տանում է լճացման։ «Մարդն ունենում է գաղափարներ և գաղափարները կյանքի է կոչում 1-2 տարվա ընթացքում, հետո արդեն գնում է լճացման, դրա համար փոփոխությունները պարտադիր են, ընդ որում՝ պարտադիր չէ, որ պաշտոնի իջեցում կամ բարձրացում լինի, կարելի է տեղափոխություններ կատարելով կարողանալ ավելի բարձրացնել մարդու օգտակար գործողության գործակիցը։ Տվյալ պարագայում, ես ճիշտ եմ համարում փոփոխությունները, բայց այդ փոփոխությունները չպետք է շատ արագ լինեն, այսինքն՝ գոնե 2 տարով, այնուհետև փոփոխություն պետք է լինի»։

Դիտարկումներին, թե պաշտպանության ոլորտում, հատկապես նախարարների հաճախակի փոփոխությունները խանգարում են երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, քաղաքականության փոփոխությանը՝ նա պատասխանեց, որ, օրինակ՝ ՏԻՄ ընտրությունները կամ համապետական ընտրությունները 4 տարին մեկ են։ «Այսինքն, որոշ ժամանակ անց, փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ ռազմական ոլորտում, առավել ևս այդ փոփոխությունները, կրկնակի անգամ ավելի շուտ պետք է լինեն, քանի որ այս ոլորտում զարգացումը շատ ավելի արագ է տեղի ունենում։ Սա պետք է նման լինի շախմատ խաղալուն, անընդհատ նոր փոփոխություններ պետք է կատարել, նոր խաղաքարերերով պետք է խաղալ, առաջ գնալ, զարգացնել խաղը, իսկ եթե խաղում ես նույն ոճով, ապա գնալու ես լճացման։ Իսկ որպեսզի զերծ մնանք քաղաքականության փոփոխություններից, ապա պետք է նաև ունենալ ծրագիր առաջիկա 50 տարվա համար։ Ես այդ ծրագրի անունը դրել եմ ազգային գաղափարախոսություն, և հասկանանք, թե առաջիկա 50-100 տարում ինչիպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ։ Եթե լինի այդ ռազմավարությունը, ապա եթե անգամ 1 տարվա կտրվածքով էլ նախարար փոխենք, հավատացեք՝ դա այլևս մեր անցնող ճանապարհի վրա էական ազդեցություն չի ունենա»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը