Ներքին 4 տարի առաջ - 19:10 10-03-2022

Էս շուխուռը կազմակերպեցինք, ու փողերը նստեցին մեր հաշվեհամարներին. Yandex-ի վարորդ

Yandex.Taxi ծառայության վարորդները կազմակերպության տնօրինության շենքի մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա, քանի որ չեն կարողանում շաբաթ և կիրակի օրերի աշխատավարձերը ստանալ։

Վարորդներից մի քանիսի պնդմամբ՝ Yandex.Taxi ծառայությունը մեկ տարի շարունակ, ինչ սկսել է համագործակցել IDram ինտերնետային վճարային համակարգի հետ, որոշակի խախտումներով և ուշացումներով է փոխանցում վարորդների աշխատավարձը։

Yandex.Taxi ծառայության վարորդ Խաչիկ Հայրապետյանն ասաց, որ խոսեցին տնօրինության հետ, և մինչև օրվա վերջ գումարները կնստեն իրենց հաշվեհամարներին, բայց պարբերաբար են լինում նմանատիպ ուշացումներ. «Իմ երկու օրվա գումարը կազմում է 20.000 ՀՀ դրամ, էդքան քշել եմ, գումար չկա, դե հիմա բոլորս էլ ընտանիքի տեր ենք ու վարկեր ունենք։ Էս շուխուռը կազմակերպեցինք, ու հենց հմի փողերը նստեցին»։

«Yandex Go» տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանն ասաց, որ վարորդների երկու օրվա աշխատավարձի ուշացումը ծրագրային խնդիր է եղել, ինչը կարգավորվել է, և մինչև օրվա վերջ կփոխանցեն հաշվեհամարներին. «Նախկինում էլի են նման դեպքեր եղել, բայց արագ կարգավորվել են. նմանատիպ խնդիրները ծրագրային են»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո