Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:04 10-03-2022

Տարոն Մարգարյանը կառաջադրվի՞ Երևանի քաղաքապետի պաշտոնում․ Հրապարակ

Մոտ մեկուկես տարի հետո՝ 23 թվականի աշնանը, Երեւանի բնակիչները պետք է նորից քաղաքապետ ընտրեն։ Եվ արդեն խոսակցություններ կան քաղաքապետի հավանական թեկնածուների մասին, թե որ թիմն ում է առաջադրելու։ Այս մասին մարտի 10-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Իշխանությունը մտադիր է Տիգրան Ավինյանին առաջադրել։ Խոսում են Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հավանական առաջադրման մասին, բայց դեռ պարզ չէ՝ նա կառաջադրվի ՀՀԿ-ի՞ կողմից, թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքի։ Լուրեր կան, որ «Հայաստան» դաշինքն էլ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին առաջադրել։ Ոմանք Արթուր Վանեցյանի անունն են շրջանառում։

Երեկ Տարոն Մարգարյանը հարցին, թե քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի՞, ուղիղ չպատասխանեց․ «Քաղաքապետի ընտրությունները ե՞րբ ա, ինձ թվում ա՝ ժամանակ կա հլը։ Երբ որ ժամանակը գա, էդ ժամանակ մեր կուսակցությունը կհայտնի»։ Կարծում եք՝ Ձեզ ձայն կտա՞ն երեւանցիները։ Մարգարյանն ասաց․ «Ուղղակի տարիուկես հետոյի մասին չեմ ուզում հիմա խոսել։ Տարիուկես հետո կխոսենք»»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել