copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:50 24-03-2025

Տարոն Մարգարյանը կոչ է արել չմասնակցել իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը` անվանելով այն կրկես

Տարոն Մարգարյանը դիմել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին՝ կոչ անելով նրանց որևէ կերպ չմասնակցել Ազգային ժողովում վաղը մեկնարկելիք հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իր դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկման «կրկեսին»։

Նա մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։

Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։

Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։

Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։

Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից