copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:02 09-03-2022

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը թույլատրել է «Միր» թվային քարտով վճարումները

Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը սկսել է տոմսերի համար վճարումներն ընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի թվային քարտերով։ Համապատասխան փոփոխությունների մասին ծանուցվում է ավիաընկերության կայքում։

Ցանկացած քաղաքի տոմս պատվիրելիս «Վճարման եղանակ» բաժնում պատուհան է բացվում, որտեղ Visa և MasterCard վճարային համակարգերի քարտերի հետ միասին նշվում է նաև «Միր» քարտը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել արևմտյան երկրների կողմից ՌԴ-ի դեմ սահմանվող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։

Ավելի վաղ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերը դադարեցրել են աշխատանքը ՌԴ-ում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից