«Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Երասխում մարտը շարունակվում է։
Հայկական կողմից կա մեկ զոհ և մեկ վիրավոր։ Առաջխաղացման փորձեր դեռևս չկան:
Առայժմ ՀՀ զինված ուժերին վիրավորների և զոհված զինծառայողների մասին բավարար տեղեկատվություն ստանալ չի հաջողվել։
Հայտնի է, որ զոհված զինծառայողը Գորիսից է, վիրավորի մասին հայտնի է, որ նրա անունը Գեղամ է։