Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:30 05-03-2022

Կիևի մոտակայքում ՌԴ հսկայական շարասյուն է կանգնած․ Պենտագոն

Ռուսական զորքերի հսկայական շարասյունը կանգնած է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Պենտագոնը, հայտնում է Լեհական ռադիոն։
Նշվում է, որ այս պահին շարասյունը չի շարժվում դեպի Կիև։ Խոսքը, իբր, մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ շարասյունի մասին է։ Այն դանդաղել է ուկրաինական գրոհների և կամուրջներից մեկի պայթեցման արդյունքում։
Նաև ռուսական զորքերը տեղակայված են երկրի հյուսիսում՝ Չեռնիգովի և Խարկովի մոտակայքում, սակայն շարունակում են առաջխաղացումը հարավում։ Միաժամանակ Մարիուպոլը շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ, իսկ Օդեսայի վրա մոտալուտ հարձակման նախանշաններ դեռևս չեն նկատվում։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը