Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:03 05-03-2022

Փորձել են սադրել ընդդիմադիրներին. Փաստ

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։ Այս մասին մարտի 5-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասել է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: «Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺ-ում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- ասել է Հակոբյանը:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, այս շոուից հետո իշխանության ամենավերին «էշելոնից» քպ-ական որոշ պատգամավորների հանձնարարություն է իջեցվել՝ շարունակել սադրանքներն ու «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին, վերցնել խոշորացույցի տակ և հնարավոր հարմար առիթի դեպքում նրանց հետ բախումներ հրահրել։ «Փաստի» խորհրդարանական աղբյուրը փոխանցել է նաև, որ այս մասին ընդդիմադիրներին տեղեկություն է հասել, և նրանք, ըստ էության, պատրաստ են եղել նմանօրինակ սադրանքներին արժանիորեն հակադարձելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի