copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:57 04-03-2022

Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Մեջլիսի պատգամավորների հետ

Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գուրգեն Մելքոնյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Նազարյանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշաի եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռոբերտ Բեգլարյանի հետ:

Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը` բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցվածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստեք կարեւոր նշանակություն ունեն:

Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կնպաստեն տարբեր բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհին, համագործակցության ընդլայնման հնարավորություններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարեւորվել է երկու երկրների միջեւ հատկապես տնտեսական կապերի զարգացումը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել