Ուղիղ եթեր
Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 12:37 02-03-2022

ՌԴ-ի թուլացմանը սպասում են մեր թշնամի հարևանները՝ Արցախի հարցը լուծելու համար. Աշոտ Մելքոնյան

Oragir.news-ը զրուցել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ՝ նոր աշխարհակարգի ձևավորման, աշխարհաքաղաքական այս բարդ շրջանում ՀՀ-ի չեզոքություն պահպանելու, իր՝ օրեր առաջ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման, Ադրբեջանի՝ ռուս-ուկրաինական պատերազմից օգտվելով Սյունիքի խնդիրը լուծելու մասին։

Մեքոնյանն ասաց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրողության մեջ ՀՀ-ն ակնկալում է ՌԴ-ի հաղթանակը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ չգիտեն՝ ՈՒկրաինայում ՌԴ ազդեցությունն ամրապնդելուց հետո տնտեսական հենքի վրա ի՞նչ տեղի կունենա , որովհետև այս պատժամիջոցները նաև ազդելու են ՌԴ տնտեսության վրա. «ՀՀ-ի վրա նույնպես կանդրադառնա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, իսկ ՌԴ-ի թուլացմանը սպասում են մեր թշնամի հարևանները ՝ Արցախի հարցը լուծելու համար։ Մեզ համար նոր աշխարհակարգի ձևավորման անդրադարձը շատ դժվար է լինելու, իսկ լավագույն տարբերակը մեզ համար՝ չեզոքությունն է»։

Մելքոնյանն անդրադարձավ օրեր առաջ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին՝ ասելով, թե իր համար որքա՞ն տարօրինակ են եղել հանդիպման հետ կապված քննադատությունները. «Սխալ է կարծել, որ եթե հանդիպել ենք Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի հետ՝ ուրեմն լեգիտիմացնում ենք իրենց իշխանությունը կամ նրանց բանակցային գործընթացը Թուրքիայի հետ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին