Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 01-03-2022

Ինչ է քննարկվել Փաշինյան- ՔՊ հանդիպման ընթացքում․ Հրապարակ

Խորհրդարանում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Եվ չնայած մոտ մեկ ամիս առաջ էին նախատեսում անել՝ Դիլիջանում, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա խմբակցությունն առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները: Այս մասին մարտի 1-ի համարում գրել «Հրապարակ» օրաթերթը։

«Փաշինյանի՝ ԱԺ գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի, որ լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել, եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը: Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտել՝ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելո՞ւ են, թե՞ ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի

Ձեզ գուցե հետաքրքրի