copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:55 28-02-2022

Փետրվարին ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով ծավալված առաջնային օգնության կետերի կողմից օգնություն է ցուցաբերվել 189 քաղաքացու և ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց: ՃԿԱԿ «911» հեռախոսահամարով ստացվել է 48.854 զանգ, գրանցվել՝ 712 արտակարգ դեպք և պատահար: Փետրվարի 4-ին ավարտվել են ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ վարչական շենքի հիմնավերանորոգման աշխատանքները, վարչությունն ապահովվել է նոր գույքով: Սկսվել են ԱԻՆ ՓԾ Ապարանի ՀՓՋ վերանորոգման աշխատանքները:

Նախարար Ա. Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:

Իր հերթին Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը ներկայացրել է Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից 2022 թվականի փետրվար ամսվա գործունեության արդյունքների ամփոփումը: Երևանի քաղաքապետարանի խնդրանքով, փետրվարի 18-ից մեկնարկել են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերման և դասընթացների կազմակերպման աշխատանքները: Մշակվել են Երևան քաղաքի մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների 3 օրինակելի ձև, 161 մանկապարտեզների էլեկտրոնային քարտեզներ և տիպային մասնաշենքերի տարահանման պլանների օրինակներ:

Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի զեկույցի համաձայն, Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2022 թվականի մարտի 1-4-ը ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթահամալիրներում, քոլեջներում, ուսումնարաններում, դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրականացվեն քաղաքացիական պաշտպանության թեմաներով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ արժանացել են սպայական, իսկ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը՝ փ/ծ գնդապետի կոչման:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»