copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:05 28-02-2022

«Սա աներևակայելի և անընդունելի է». Օլեգ Տինկովը դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին

Գործարար Օլեգ Տինկովը Instagram-ում գրառում է կատարել, որում դեմ է արտահայտվել Ուկրաինայում ծավալվող պատերազմին։
«Հիմա Ուկրաինայում ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում, սա աներևակայելի է և անընդունելի։ Պետությունները պետք է գումար ծախսեն մարդկանց բուժման, քաղցկեղի դեմ պայքարի հետազոտությունների վրա, այլ ոչ թե պատերազմի: Մենք դեմ ենք այս պատերազմին»,- ընտանիքի հետ լուսանկարի տակ գրել է Տինկովը։
Նա նշել է, որ իր հիմնադրամը զբաղվում է սարքավորումների գնմամբ, բժիշկների վերապատրաստմամբ և արյան քաղցկեղով հիվանդների բուժման փոխպատվաստման կենտրոնների կառուցմամբ։ Ինքը՝ գործարարը, ավելի վաղ հայտնել էր, որ տառապում է լեյկոզով։ «Ես ինքս, երկու անգամ գրեթե գտնվելով կյանքի մյուս կողմում, վերջին 2 տարիների ընթացքում համոզվեցի, թե որքան փխրուն է կյանքը: Եվ այն միակն է, որ ունենք»,- հակապատերազմական գրառման մեջ ասել է նա։
Նախօրեին պատերազմի դեմ էր արտահայտվել Alfa-Bank-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, այն անվանելով «խորը ողբերգություն» Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Բացի այդ, Օլեգ Դերիպասկան իր Telegram ալիքում գրել է, որ «խաղաղությունը շատ կարևոր է» և կոչ է արել սկսել բանակցությունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի