Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:30 27-06-2022

Զոհերի թիվն աներևակայելի է. Զելենսկին՝ Կրեմենչուգի մասին. տեսանյութ

Ռուսական հրթիռները հարվածել են Կրեմենչուգի առևտրի կենտրոնին, որտեղ ավելի քան հազար մարդ է եղել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակելով հրդեհի վայրից։

«Առևտրի կենտրոնն այրվում է, փրկարարները մարում են կրակը, զոհերի թիվն աներևակայելի է»,- գրել է նա։

«Ոչ մի ռազմավարական արժեք: Պարզապես նորմալ կյանքով ապրելու մարդկանց փորձերն են, ինչն այդքան զայրացնում է օկուպանտներին»,- հավելել է նախագահը։

Վերջին տվյալներով, հարվածի արդյունքում 10 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել, ասել է Պոլտավայի շրջանային վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Նրա խոսքով, ինը տուժածների վիճակը ծանր է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելուն ներգրավված են 115 հրշեջ և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության 20 մեքենա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել