Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 11:35 23-02-2022

Վերմիշյանը չի թաթախվել կոռուպցիոն սխեմաների մեջ, դրա համար էլ իշխանահաճո չէր. Ալեքսանդր Կոչուբաև

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը 2020 թվականի փետրվարի 5-ին ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Թե ի՞նչն է ձերբակալման հստակ պատճառը, արդյո՞ք նա համարվում է քաղբանտարկյալ, արդյո՞ք կոռուպցիոն փաստաթղթերի չստորագրելու և իշխանությանը հակադարձելու համար է ձերբակալվել՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ։

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ Եվրոպայում մեծ վաստակ ունեցող ճարտարապետը հենց իշխանության կողմից էր հրավիրվել ՀՀ՝ իր ավանդն ունենալու համար և ներկայացրեց Վերմիշյանին կալանավորելու պատճատները, ասելով, որ փաստորեն Վերմիշյանն իր գործունեությամբ խանգարեց այս իշխանությանը՝ իր հակադարձումներով և քննարկումներով։

Փաստաբանը նաև ասաց, որ Վերմիշյանը քաղբանտարկյալ է, այնինչ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են շատ հստակ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ Խոսեց նաև այն մասին, թե որքանո՞վ է Վերմիշյանը համարվում քաղբանտարկյալ, և արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, թե՞ ոչ։

«Ստացվում է այնպես, որ սեփական դիրքորոշումն արտահայտելու համար Վերմիշյանը ձերբակալվել է, այլ ոչ օրինակ՝ քաղաքական հայացքների պատճառով։ Նա չի թաթախվել կոռուպցիոն սխեմաների մեջ, դրա համար էլ ՝ իշխանահաճո չէր»։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը