copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:17 22-02-2022

Քանի հայ գերի կա Ադրբեջանի բանտում. Ի՞նչ է անում պետությունը նրանց վերադարձի համար

Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անցած տարի դեկտեմբերի 8-ին հավասարության նշան էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայցի ապահովման միջոց կիրառելով նաև ՀՀ-ի նկատմամբ, այդպիսով` մերժելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին ազատ արձակել։

Oragir.news-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ասաց, որ այդ որոշումից հետո այլ գործընթացներ կան, բայց մենք բավարարում չենք ունեցել։

Ըստ Սահակյանի` այս պահին, պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտում կա 38 գերի, ոչ պաշտոնական տվյալներով` ևս 80 հոգի։

«Ընթացող դատավարություններ կան, բայց չեմ կարծում, որ նոր ատյանի են այս խնդրով դիմելու։ Մենք առնվազն նման միջոցներ չունենք` անհատական գանգատի շրջանակում, պետությունն էլ`չեմ կարծում»,- ասաց իրավապաշտպանը։
Նշենք, որ Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Հայաստանից պահանջել էր կանխել խտրականության որոշ դրսևորումներ ադրբեջանցիների հանդեպ։ Ադրբեջանից ևս պահանջել էր կանխել հենց պաշտոնյաների ներգրավվածությամբ խտրականությունը հայերի նկատմամբ։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել

Ձեզ գուցե հետաքրքրի