copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:17 22-02-2022

«Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակն ավելի վարակիչ է, քան նախորդը

COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում. առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները: «Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքերով՝ համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ` հավելելով, որ «Օմիկրոնի» ախտանշանները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանշաններին. «Քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ, և նման ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ»,- ընդգծել է Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հայտնել են, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում:

ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշները, շեշտել, որ հիվանդության դեմ պայքարում դեռևս ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, քանի որ նոր շտամով պայմանավորված` հիվանդացության դեպքերը պատվաստվածների շրջանում ընթանում են ավելի թեթև, քան չպատվաստվածների: Միաժամանակ, նա նշել է, որ բժիշկների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստման 96% ընդգրկվածություն կա, արդյունքում` բարձր վարակելիություն ունեցող հիվանդությանը` մեծ հակազդեցություն. «Պատվաստումները, իրոք, աշխատում են»,- փաստել է Գայանե Սահակյանը:
Մասնագետները պատասխանել են լրագրողների հարցերին` ընդգծելով, որ COVID-19-ով նախկինում հիվանդացած լինելու փաստը և հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` բուստեր դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է 5 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստվել: Խնդիրն ավելի խոր հիմքեր ունի` հետքովիդյան բարդություններն են»,- նշել է մանկաբուժության գծով ԱՆ խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն էլ փաստել է, որ պատվաստված բնակչության մեծ մասի մոտ թեթև է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել