copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:57 22-02-2022

Ռուս օլիգարխները կորցրել են միլիարդավոր դոլարներ՝ Դոնբասում իրավիճակի ֆոնին

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի խոշորագույն առանցքային գործարարների կարողությունը լրջորեն տուժել է Դոնբասի իրադարձությունների և Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման ֆոնին:

Այսպես. Ռոման Աբրամովիչի ակտիվները երեքշաբթի օրը նվազել են 114 մլն դոլարով։ Սուլեյման Քերիմովն ու նրա ընտանիքը կորցրել են ավելի քան 420 միլիոն դոլար։ Միխայիլ Ֆրիդմանի կարողության մինուսը կազմել է 206 մլն դոլար։ Իսկ ահա «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը միանգամից զրկվել է 631 միլիոն դոլարից։

Սակայն ամենազգալի գումարներից զրկվել են «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեքպերովը և «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը մոտ երկու միլիարդ դոլարի մասին է։

Մոտավորապես նույնքան կորցրել է «Նովատեկ»-ի համասեփականատեր Գենադի Տիմչենկոն։ 1,1-ական միլիարդ դոլար կորցրել են Ալեքսեյ Մորդաշովը և Վլադիմիր Լիսինը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի