copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:38 21-02-2022

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսների դեմ

Հայտնի է դարձել, թե ով է հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում, որոնք մտցվել են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու համար»։

Ընդհանուր առմամբ պատժամիջոցները տարածվել են հինգ անձի վրա։ «Սև ցուցակում» ընդգրկվել են Ղրիմի և Սևաստոպոլի Պետդումայի պատգամավորներ Ալեքսեյ Չեռնյակը, Լեոնիդ Բաբաշովը և Տատյանա Լոբաչը։ Սահմանափակումները վերաբերում են նաև Սևաստոպոլի ընտրական հանձնաժողովի ղեկավարության ներկայացուցիչներ Նինա Ֆաուստովային և Ալեքսանդր Չմիխալովին։

Ընդհանուր առմամբ, մինչև վերջին պահը ցուցակներում են եղել 185 անհատներ և 48 կազմակերպություններ։

Ամենից շատ դիտված