Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:48 21-02-2022

ԵՄ-ն հավանության է արժանացրել պատժամիջոցներն ընդդեմ ՌԴ 5 քաղաքացիների

Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները հավանության են արժանացրել պատժամիջոցներն ընդդեմ ՌԴ հինգ քաղաքացիների՝ Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրություններ կազմակերպելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ նախարարները հավանության են արժանացրել ակտիվների սառեցումը և հինգ ռուսների ուղևորությունների արգելքը՝ կապված 2021 թվականի սեպտեմբերին անցկացված ընտրությունների կազմակերպման հետ։

Նշվում է նաև, որ այդ որոշումը կապված չէ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման հետ։

Ամենից շատ դիտված