Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:43 21-02-2022

Պուշիլինը հայտարարել է Ռուսաստանի սահմանի մոտ սկսված մարտի մասին

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն արտակարգ հայտարարություն է արել, որում հանրապետությունում տիրող իրավիճակը կրիտիկական է անվանել։

Նրա խոսքով, կտրուկ սրվել է իրավիճակը Մարիուպոլի ուղղությամբ։ Ներկա պահին Ռուսաստանի սահմանին մարտ է սկսվել։

Նա նաև Ուկրաինայի ուժայիններին մեղադրել է ծանր հրետանի, ականանետեր, նռնականետեր և տանկեր կիրառելու մեջ։

«Վերջին օրերին Ուկրաինայի ԶՈՒ հրետանին ավելի քան 1.7 հազար ական և արկ է արձակել բնակելի թաղամասերի ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը։

Այս առնչությամբ նա հանրպետության արական սեռի բնակչությանը կոչ է արել ներկայանալ զինկոմիսարիատներ։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու