Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:54 19-02-2022

Խաղաղության լոզունգը փուչ է․ Ռուբեն Մելքոնյան

«Ադրբեջանի իդեալը Սաֆարովն է, խաղաղությունն ու խաղաղության քարոզը չէ»,- «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքերով՝ որպես հայ ու քրիստոնյա դեմ է խաղաղությանը, ինչպես նաև ատելությանը։

«Խաղաղությունը մեր բնույթին հարիր է, բայց մեզ շրջապատող պայմաններն են այլ։ Ուստի խաղաղություն ասելով, խաղաղության դարաշրջանից խոսելով՝ Հայաստանի իշխանությունները փոխում են ոչ թե Ադրբեջանի հասարակությանը, որ հայատյացության մասին գրքերով են մեծացել, այլ թուլացնում են մեր հասարակության զգոնությունը։ Մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում»,- ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող գրքերում շարունակում են տեղ գտնել հակահայ, ատելություն սերմանող նյութեր, իսկ Հայաստանում փորփրում են մեր մանկության դասագրքերը, որպեսզի հանեն ինչ-ինչ հատվածներ։

«Գարեգին Նժդեհի անունն են ուզում հանել, սա ի՞նչ է, եթե ոչ զգոնության թուլացում։ Սա նույնն է, որ դու գնաս պատերազմի, բայց մինչև այդ միտումնավոր փչացնես քո զենքերը, կամ պատերազմի գնաս խաղաղության դրոշը վերցրած։ Այնպես որ, ես կողմ եմ, որ մեր հասարակությունը տարվի իրատեսության գաղափարով, չգնա ինքնախաբեության ճանապարհով։ Խաղաղության լոզունգը փուչ է։ Իլհամ Ալիևը մնում է հայերենով ասի, որ չի գնալու խաղաղության, նա բացահայտ ասում է, եթե խաղաղության պայմանագիր էլ կնքվի, մենք չպետք է մոռանանք հայերի թշնամանքը մեր նկատմամբ։ Եթե նման պայմաններում մենք խոսում ենք խաղաղությունից, ապա դա ինքնախաբեություն է, մեր զգոնությունից կամովի հրաժարում։ Մեր հասարակությանը պետք է կրթել դեպի իրատեսություն, դեպի ինքնապաշտպանություն»,- ասաց բանախոսը։

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս