Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:43 19-02-2022

«Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․ Հրապարակ

«Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձել «Հրապարակ» օրաթերթին։ Ինչպես հայտնի է, վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Հրապարկը»

«Ավելի քան չորս ամիս կալանքի տակ գտնվող Տոնոյանն էլ իր հայտնի նամակում վստահություն հայտնեց, որ «փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը»։ Փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, հիշեցնենք, հանդես էր եկել դատախազությունը, մեր տեղեկություններով՝ անգամ ՊՆ հատուկ ստորաբաժանմանը տեղյակ են պահել՝ նախապատրաստվել, որ հրթիռների մասով փորձաքննություն է իրականացվելու, սակայն ժամանակ անց փոշմանել են, իսկ գործով փակ նիստի ժամանակ դատախազական կողմն իբր հիմնավորել է, որ փորձաքննությունը, մեծ գումարների հարց լինելուց զատ, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, որովհետեւ պետք է ինքնաթիռն օդ բարձրանա, հրթիռը կրակի եւ այլն։ Եվ չնայած գործով ամբաստանյալներից մեկը, որը մասնագիտությամբ օդաչու է, պատրաստակամություն է հայտնել անձամբ վարել ինքնաթիռը, ավելին՝ թռիչքի ժամանակ էլ ընտանիքին նստեցնել ինքնաթիռում՝ փորձելով վստահեցնել, որ ինքնաթիռները լավ վիճակում են, միեւնույն է՝ փորձաքննություն անցկացնելու որոշում մինչ օրս չի կայացվում”,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան