Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:54 31-03-2022

ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել, նախարարի տանը հայտնաբերել են ջեռուցման կաթսա․ ուշագրավ մանրամասներ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն:

Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել