copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:25 18-02-2022

Բայդենը ելույթ կունենա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանը ելույթ կունենա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Նախագահը հրատապ տեղեկատվություն կներկայացնի մեր շարունակական զսպման և դիվանագիտական ​​ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման մասին», - ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Ելույթը նախատեսված է 16։00-ին (Երևանի ժամանակով շաբաթ օրը՝ 01։00-ին)։
Ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) նախատեսվում է Բայդենի հեռախոսազրույցը «անդրատլանտյան երկրների ղեկավարների հետ», որի թեման կլինի նաև «դիվանագիտական ​​ջանքերը և զսպման ջանքերը»:
Բայդենի նախորդ ելույթը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել երեքշաբթի, Սպիտակ տանը։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու