Ներքին 4 տարի առաջ - 12:46 17-02-2022

Լավ լուրեր ունեմ Եվրոպական խորհրդարանից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ ժամ առաջ իր ֆեսյբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ Եվրոպական խոհրդարանը քիչ առաջ ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ: Մասնավորապես հոդված 42-ում, որով Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Աշոտյանի խոսքով, նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել, իսկ զեկույցում ընդգծվել է նաև պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
«Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ, Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի և Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին՝ իրենց հաջողվեց կատարել այս աշխատանքը, քանի որ դեսպանի համապատասխան նամակներն իրենց ձեռքի տակ են:
«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար: Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք և անբարո իշխանությունները»:



Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին