copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:42 16-02-2022

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ Ֆրեդերիկ Կամպոսին

Փետրվար 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից