copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:02 03-11-2022

Վահրամ Դումանյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Սալվա Նակկոզին:

Նախարարը շնորհավորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման օրոք առավել կբարելավվի բուհական միջավայրը, և կբարձրանա կրթության որակը: Նա վստահեցրել է՝ Ֆրանսիական համալսարանը ՀՀ-ում ունի բարձր վարկանիշ՝ ուրախությամբ փաստելով, որ բուհի շուրջ քննարկումներն ընթանում են բացառապես զարգացման նոր ուղղությունների և համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման շուրջ:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ռեկտոր Սալվա Նակկոզիին՝ ընդգծելով, որ նա անցել է մասնագիտական հարուստ ճանապարհ: Սալվա Նակկոզին 6 տարի եղել է Պուատիեի (Ֆրանսիա) համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, իսկ 4 տարի ղեկավարել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Միջին Արևելքի գրասենյակը: Նա աշխատել է նաև համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական ու համագործակցության հարցերով կցորդ՝ համապատասխանաբար Իրաքում և Հորդանանում Ֆրանսիայի դեսպանատներում:

Ռեկտորը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է՝ հաշվի առնելով այլ երկրների նմանատիպ բուհերում իր փորձառությունը՝ կարող է փաստել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը հաջողված լավագույն օրինակն է: Սալվա Նակկոզին ընդգծել է, որ բուհի ամենամեծ հաջողությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները մնում են աշխատելու Հայաստանում, իսկ ուսանողների 50 տոկոսը մինչև մագիստրատուրան արդեն աշխատանք է գտնում իր մասնագիտությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ մի շարք այլ բուհերի հետ այսօր տրվել է գիտահետազոտական նոր նախագծի մեկնարկը՝ ինֆորմատիկայի և արհեստական բանականության ուղղություններով: Ռեկտորը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում իր ներդրումը կունենա ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման գործում:

Որպես հայ-ֆրանսիական համագործակցության հաջողված օրինակ՝ կողմերը մատնանշել են նաև Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացման փորձը, որին օրերս ականատես են եղել՝ այցելելով այդ հաստատություն:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի