copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:35 16-02-2022

Առաջին անգամ ՄԻԱՎ-ը հաղթահարել է կին հիվանդը

Նյու Յորքի բնակչուհին կարողացել է հաղթահարել ՄԻԱՎ-ը՝ ցողունային բջիջների փոխպատվաստման և պորտալարի արյան փոխներարկման միջոցով, գրում է The Wall Street Journal-ը։

Ըստ պարբերականի, կինը դարձել է աշխարհում չորրորդ հիվանդը, ում հաջողվել է հաղթահարել վիրուսը, սակայն որոշ հետազոտողներ վիճարկում են այս հայտարարությունը։

Բժիշկների խոսքով, կնոջ օրգանիզմում վիրուսի որևէ նշան չի հայտնաբերվել լայնածավալ թեստավորման ընթացքում այն պահից սկսած, երբ նա դադարեցրել է հակառետրովիրուսային բուժումը՝ հազվագյուտ գենետիկ մուտացիայով ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո, որն արգելափակում է ՄԻԱՎ-ի ինվազիան:

2013թ.-ին կնոջը ՄԻԱՎ է ախտորոշվել, իսկ չորս տարի անց՝ լեյկեմիա։ Բուժընթացի ժամանակ, որը հայտնի է որպես պորտալարի հապլո փոխպատվաստում, նրան քաղցկեղի բուժման համար մասամբ համապատասխան դոնորից պարտալարի արյուն է փոխներարկվել: Մերձավոր ազգականը նույնպես արյուն է տվել փոխներարկման համար՝ ցողունային բջիջների փոխպատվաստման ժամանակ կնոջ իմունային համակարգն ամրապնդելու նպատակով:

Պորտալարի արյունից հետո հիվանդին լրացուցիչ չափահաս ցողունային բջիջներ են ներարկել։

«Մեր գնահատականներով, ԱՄՆ-ում տարեկան մոտավորապես 50 հիվանդ կարող է օգուտ քաղել այս բուժընթացից»,- ասել է բժիշկ Քոեն վան Բեզիենը՝ բուժմանը մասնակցող բժիշկներից մեկը:

2017թ.-ի օգոստոսին կատարված փոխպատվաստումից հետո կինը լեյկեմիայի ռեմիսիայի փուլում է: Փոխպատվաստումից երեք տարի անց նա և նրա բժիշկները դադարեցրել են ՄԻԱՎ-ի բուժումը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ