copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:13 18-06-2025

Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան

«Ես ի՞նչ գործ ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, ինչ ուզում է, թող ասի, ինքը ինձ հետաքրքիր չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ հակաեկեղեցական գրառում էր կատարել, այս անգամ հղում անելով եկեղեցական կանոնագրքին։

Փաշինյանը ընդգծել է, որ ինքը դուրս է եկել եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում է հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն է նաև ինքը։

Սրբազանի խոսքով` ինչին ուզում է հղում անի, այդ մարդն այլևս հետաքրքիր չէ. «Հիմա էդ մարդը շատ բան կարող է ասել, բայց իր ասածը երբեք չի համապատասխանում իր արածներին»։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, ասում է. «Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ արևի ծագելը։ Էս երկրում ոչ ոք ապահովագրված չէ ձերբակալվելուց և դա կապ չունի եկեղեցու կողքին ես, թե ոչ։ Հասկացանք, թիրախավորում է, թող թիրախավորի»։

Հիշեցնենք, որ երեկվանից շարունակվում է քրեական հետապնդումը բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նշենք, որ այս պահին դատարանը Սամվել Կարապետյանի նկակտմամբ խափանման միջոց կիրարռելու վճիռն է քննարկում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ բարերարը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ միշտ լինելու է հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։

«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- նշել է նա: Կարապետյանի այս հարցազրույցից րոպեներ անց սկսվեցին Նիկոլ Փաշինյանի ջղաձգված գրառումներն ու սպառնալիքները, որից հետո սկսվեց Կարապետյանի տան խուզարկությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում