copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 10:23 08-05-2026

Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով. ՌԴ ԱԳՆ

Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով: Այս մասին Իզվեստիա-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից։

Դեպարտամենտից հայտնում են, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացին՝ պատճենելով ավելի վաղ Մոլդովայում փորձարկված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները։

«Հենց այդպես էլ մենք ընկալում ենք ԵՄ-ի պարտադրվող ակտիվությունը հայկական ուղղությամբ։

Հայաստան այսպես կոչված գործընկերային առաքելության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի գործուղումը՝ Բրյուսելի նման գործողությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ոչ այլ ինչ են, քան այդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Դրա համար ԵՄ-ն որպես պատճեն օգտագործում է այն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք մշակվել են Մոլդովայում նախորդ ընտրարշավների ժամանակ»,- հայտարարել են գերատեսչությունում։

Մոսկվան տեսնում է, որ Երևանում հոժարակամ ընդունում են եվրոպացիների աջակցությունը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հույս ունենք, որ հայկական ղեկավարությունը չի մոռանում, որ Բրյուսելում ամեն ինչ իր գինն ունի։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի հետ նման սիրախաղերը հազվադեպ են լավ ավարտվում այն պետությունների համար, որոնք ներգրավվում են դրանց մեջ։ Օրինակ՝ Բրյուսելի հակառուսական օրակարգին միանալով»,- ասել են դիվանագետները։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, Ռուսաստանը Երևան չի բերում պատրաստի ապագայի սցենարներ և հարաբերությունների հետագա զարգացումը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով։

«Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով, որն ունակ է ինքնուրույն կառուցել իր քաղաքականությունը և որոշել իր զարգացման վեկտորը»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում