copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:05 11-02-2022

Հայաստանն ամեն օր գահավիժում է, իսկ այս իշխանությունների սանձարձակությունը շարունակում է աճել․ Ռուբեն Մելքոնյան

Մարդկության պատմության մեջ գուցե այսպիսի իրավիճակ որևէ պետության պարագայում չի եղել։ Որևէ հասարակարգում չի եղել, որ պարտված, երկիրը կործանած իշխանությունը շարունակի կառավարել։ Սա միայն հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրը չէ։ Սա հենց այդ իշխանության խնդիրն էլ է։ Անգամ եթե ֆուտբոլի թիմի մարզիչը ձախողում է, պարտվում է, հրաժարական է տալիս ու գնում է, իսկ մեզ մոտ լրիվ մի այլ պատմություն է, ինչպես ասացի։ Այս մասին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Այս իշխանությունները շարունակում են մնալ իշխանության, իսկ Հայաստանը ամեն օր գահավիժում է։ Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանն ամեն օր գահավիժում է, իսկ այս իշխանությունների սանձարձակությունը շարունակում է աճել։ Այս մարդիկ ծիծաղում են, ժպտում են, բայց դա միայն անում են ՀՀ քաղաքացիների դեմ։ Ես շատ լավ եմ հիշում, որ նույն նախկինները Ազգային ժողովի ամբիոնը շատ հաճախ էին օգտագործում Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանելու համար, նույն Էդուարդ Շարմազանովը։ Դեռ էդ ժամանակ Հայաստանը խորհրդարանական երկիր էլ չէր, նախագահական էր։ Հիմա այս մարդիկ այդ ամբիոնը միայն օգտագործում են նախկիններին պատասխանելու համար։ Ախր էդ ինչ ինքնավստահությամբ են խոսում։ Ախր դուք դուխով չէ, է, դուք որևէ իմաստով դուխով չեք, դուք պարտված, տապալված իշխանություն եք։ Դուք դրսում որևէ բան չունեք, ի՞նչ մանդատ։ Ձեզ Լուկաշենկոն էլ կարող է քննադատել, մյուսն էլ կարող է քննադատել ու բոլորն էլ կարող են քննադատել, վիրավորել, որովհետև դուք իրականում դուխով չեք։ Դուխովը դրսում իրեն դուխով պահողն է։ Եթե դու բակում ծեծ ես ուտում, բայց գնում ես տունը ու քեզ դուխով ես պահում, դու հաստատ դուխով չես։ Դու ինքնախաբեության մեջ գտնվող կերպար ես»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին