Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:28 07-10-2023

Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը․ Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրարձել է արաբա-իսրայելական հակամարտությանը, որը այսօր կրկին սրվել է։

Մելքոնյանը մասնավորապես գրել է․

«Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ:

Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ: Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:

«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:

Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը»»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան