copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:07 10-02-2022

«Գոլդեն փելիսի» գնորդը ստացել է արտոնություններ, ունեցել չկատարած հարկային պարտավորություններ

Այսօր հայտնի դարձավ, որ վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը. հայտնի են գնորդն ու արժեքը: Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: Համացանցում մի թեթև «նավարկելու» դեպքում հնարավոր է պարզել, որ, օրինակ, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, ըստ տեղեկատուներում զետեղված տվյալների, զբաղվում է ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրությամբ, տնօրենն էլ Նարեկ Նալբանդյանն է:

Azdarar.am-ից էլ տեղեկանում ենք այս ընկերության չկատարած հարկային պարտավորությունների, 26․10.2020թ․-ին հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագրի մասին:

Ի դեպ, 2019թ.նոյեմբերին կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգել էր «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը և բավարարել ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի