Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:15 10-02-2022

Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն։

Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ հանդիպել է քաղաքացիների հետ, մեկն ասել է` Հայաստանում արդարություն և արդարադատություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:

«Ես ասացի, որ այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա։ Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյանի ցածր աշխատավարձն է։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:

«Քաղաքացիներն իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի, ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը։ Շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում»,- ասաց նախարարը:

Նշենք, որ որոշման համաձայն՝ դատավորների համար կսահմանի կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից` այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ